Էրդողանը Սաուդյան Արաբիային խոստացել է աջակցո...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Էր Ռիադին Եմենի հութիների հարձակումների ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։

Էրդողանը նաև «վճռականորեն դատապարտել է հութիների հարձակումները և վստահություն հայտնել, որ Սաուդյան Արաբիան կկարողանա հաղթահարել առաջացած դժվարությունները»։

Օգոստոսին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և միջուկային զենք ունեցող Պակիստանը պաշտպանության մասին համատեղ համաձայնագիր են ստորագրել։ Ըստ պայմանավորվածությունների՝ կողմերից մեկի վրա հարձակումը դիտարկվում է երկու երկրների դեմ հարձակում։