Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ:
Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ,
2023-2025 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ,
2022-2023 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,
2021-2022 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ,
V-VII.2021 թ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ,
2014-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ,
2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ,
2007-2013 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ:
Կրթություն
2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:
Պարգևներ
ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:



