Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման տրանսպորտի, ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում։

Նախարարը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու մեր պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։

Երկուստեք արձանագրվել է Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։

Անդրադարձել է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը։