Ղրղզստանի ԱԻՆ-ը չի բացառում, որ Բիշքեկի ՋԷԿ-ո...

Բիշքեկի ՋԷԿ-ում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է հինգ մարդ՝ կաթսայատան սարքավորումների օպերատորները: Նրանց հոսպիտալացրել են տարբեր աստիճանի այրվածքներով, գրում է  Interfax-ը: 

Ըստ նախնական տվյալների՝ պայթել է ՋԷԿ-ի կաթսաներից մեկը։ Պաշտոնապես չի հաղորդվում վթարի պատճառը։

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Բուբեկ Աժիկեևը չի բացառում, որ Բիշքեկի ՋԷԿ-ում դիվերսիա է տեղի ունեցել, որն էլ կարող էր վթարի պատճառ դառնալ: Նրա խոսքով՝ ջերմակայանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Վթարի պատճառով Բիշքեկի քաղաքապետարանի հրամանով քաղաքի բոլոր դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են հեռավար ռեժիմի, Ղրղզստանի Նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովն էլ ընդհատել է աշխատանքային այցը Ղազախստան: