Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը նորից բաժան...

2026 թվականի փետրվարի 17-ին Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ ամուսնալուծվել է։

«Ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, որովհետև այլ ամուսնություն չունենք։ Այսօր ես լքում եմ կառավարական առանձնատունը»,- իր տեսաուղերձում հայտարարել էր նա։

Այս հայտարարությունից ամիսներ անց Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը կրկին միասին հայտնվեցին հանրության առաջ։ Փաշինյանը հայտարարեց, որ նրանք կրկին միացել են։

Չնայած այս հայտարարությանը՝ չար լեզուներն ասում են, որ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին չեն ապրում։ Կարելի է ասել՝ բաժանվել են, թեև որոշել են նախկինի պես այդ մասին հրապարակայնորեն չխոսել։ Ավելին, երեք շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանին, որպես առաջին տիկին, գործուղել էր ԱՄՆ։

Թե ինչու Աննա Հակոբյանը չի բնակվում կառավարական ամառանոցում, այլ ապրում է Եկմալյան փողոցում, մեզ չհաջողվեց պարզել։ Նրա հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց։