Այսօր՝ հուլիսի 10-ին, Գավառի դատարանը պաշտոնական որոշում է կայացրել Տիգրան Արզաքանցյանի և Նատալյա Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ: Հայտնում է 24News-ը։
Նատալյա Ռոտենբերգը ամուսնալուծության դիմում էր ներկայացրել դեռևս 2026 թվականի մարտին, սակայն գործընթացը ձգձգվել է միջնորդների հետ բանակցությունների և Տիգրան Արզաքանցյանի անհամաձայնության պատճառով։
Հաշտարարները չեն կարողացել հաշտության հաստատել ամուսինների միջև, և որոշումն ուժի մեջ է մտել։
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություն է տարածվել, որ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։ Ավելի ուշ՝ Արզաքանցյանը չի հերքել, որ ընտանիքում խնդիրներ կան։



