Իրանի գլխավոր բանակցող և երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով: Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանության, եթե Վաշինգտոնը հրաժարվի ձեռք բերված փոխըմբռնման հուշագրից:
«Ցանկացած պահի, երբ ամերիկացիները խախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պատրաստ ենք լայնամասշտաբ պաշտպանության: Մենք հաստատակամորեն կկանգնենք նրանց դեմ և կպաշտպանենք իրանցի ժողովրդի իրավունքները»,- հայտարարել է Ղալիբաֆը:
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ պատերազմի դադարեցումն առաջնահերթություն է աշխարհի երկրների համար, սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ, որ «այս հակամարտությունը երբեք չի ավարտվի Իրանի կապիտուլյացիայով»։
Ղալիբաֆը միաժամանակ մահմեդական երկրներին կոչ է արել «հանդես գալ միասնական ճակատով» և միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի:



