Նյու Յորքի դատարանը ԿՀՎ-ի նախկին ծրագրավորող Ջոշուա Շուլտեին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ Vault 7 կոչվող հույժ գաղտնի նյութերի շարքի ամենամեծ արտահոսքի գործով: Այս մասին հայտնում է WikiLeaks կազմակերպությունը X (նախկին Twitter) իր էջում:
Դատախազները նրա համար ցմահ ազատազրկում էին պահանջել՝ պնդելով, որ ԿՀՎ նախկին աշխատակիցը ներգրավված է եղել ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենասարսափելի արտահոսքի մեջ: Ինքը՝ Շուլտեն, ասել է, որ իշխանությունը ոչ թե արդարության, այլ վրեժի է փնտրում։
Vault 7-ը ԿՀՎ-ի նյութերի ամենամեծ արտահոսքի ծածկագիրն է իր մշակած ծրագրերի մասին, որոնք թույլ են տալիս հեռակա կարգով կառավարել օգտատերերի համակարգիչները և վերահսկել նրանց տեղեկատվությունը: Այն ներառում է գրեթե 10 հազար փաստաթուղթ և ֆայլեր, որոնք պահվում են կիբեր հետախուզության կենտրոնի մեկուսացված ներքին ցանցում, որը տեղակայված է Վիրջինիա նահանգի Լանգլիում գտնվող ԿՀՎ շտաբ-բնակարանում:



