Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 22-ին ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի մարդատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Ա․, ծնված 1987 թ․), «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Օ․, ծնված 1970 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․ ծնված 1966 թ․)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZelle» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները։