Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են Kia-ն ու...

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Նար-Դոս փողոցում՝ թիվ 80 հասցեի դիմաց, բախվել են 42-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 30-ամյա Կարապետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տարածքը պարեկները սահմանազատել են։