ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործ...

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,– հայտնել են Կոմիտեից։

Նշենք, որ արդեն հայտնի է դարձել, որ այսօր բերման է ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ։

Հիշեցնենք, որ վաղը ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այսօր լռության օր է։