Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նա...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։

«Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները», — ասել  Թրամփը՝ խոսելով Այովայում իր կողմնակիցների հետ։

Նա նաև նշել է, որ իրեն օրենքով արգելված է կրկին առաջադրվել. «Ես 100% վստահ չեմ, բայց կարծում եմ, որ օրենքն ասում է, որ ես չեմ կարող կրկին առաջադրվել։ Այնտեղ ասվում է մոտավորապես այսպիսի բան. «Ոչ մի դեպքում, ոչ մի պատճառով, չպետք է մտածեք նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին» », — ասել է Թրամփը։