Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի...

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։

Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի հիմնավորումները, բայց վստահ է՝ այս անգամ էլ դատարանը գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն է ներկայացրել՝ որպես կալանքի հիմնավորում:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: