Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնա...

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։

«Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Թե ինչ կարգավիճակով է նա այնտեղ, դեռևս հայտնի չէ։ Մեր աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ նա հրավիրվել է որպես վկա։

Դեպքի հանգամանքների և բերման ենթարկվածների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Արթիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու»։