Արմավիրի մարզում այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ «Ուրալ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Հնարավոր է, Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին: