Վրաստանում սողանքի գոտու զոհերի թիվը հասել է...

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի տեղեկություններով՝ Շովիի աղետի գոտում 11 մարդ է զոհվել։

«Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ցավակցում եմ Վրաստանին։ Այն, ինչ էպիկենտրոնում է, շատ ծանր է: Այս տարածաշրջանի համար շատ մեծ աղետ է: Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած։ Փնտրում են 25 մարդու՝ ուղղաթիռները երեկ և այսօր կարողացել են մեծ աշխատանք կատարել փրկարար օղակի ուղղությամբ, և 210 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք»,- ասել է նախարարը։