
Տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը: Նշվում է, որ կառույցը կդադարեցնի աշխատանքը հուլիսի 1-ից:
Կենտրոնի որոշ աշխատակիցներ ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։
Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, պարզաբանելով լուրը, հայտարարել է՝ կենտրոնը կվերակազմակերպվի և կդառնա նախարարության մաս: