Օդի ջերմաստիճանը կնվազի 9-11 աստիճանով

Երևանում նոյեմբերի  9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։

Նոյեմբերի  9-ին լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 9-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 9-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։