Գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների վրա խոցել են 430 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Սև ծովում՝ Օդեսայից հարավ-արևմուտք, հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար զենք և ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնանավի։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Վիննիցայի մարզում հարված է հասցվել էլեկտրական քարշային ենթակայանի։
Բացի այդ, Պոլտավայի մարզում հարված է հասցվել «Գլոբինե» գործարանին, որն օգտագործվել է հեռահար անօդաչու թռչող սարքերի հավաքման համար։



