Թրամփը մեկ շաբաթից Չինաստանում կարող է հանդիպ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մեկ շաբաթից Չինաստանում կարող է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր նոյեմբերի 18-19-ին Շենժենում կայանալիք APEC-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովին մասնակցելու մտադրության մասին։

«Ես մեկնելու եմ Չինաստան և ակնկալում եմ, որ այնտեղ կհանդիպեմ նախագահ Պուտինի և նախագահ Սիի հետ։ Հետաքրքիր կլինի։ Մենք շատ հարցեր կքննարկենք, այդ թվում՝ ապամիջուկայնացումը»,- ասել է Թրամփը լրագրողներին։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ «Հուսով ենք, որ առաջիկա օրերին հարցը կհստակեցվի», - ասել էր նա։ Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել ռազմավարական կայունության և միջուկային զինաթափման հարցերը։