Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պանկինը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։
«Մենք Երևանին դուրս չենք թողնում մեր համագործակցության շրջանակից՝ հայ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։
Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք նկատում, – ընդգծել է Պանկինը։ – Ավելի շուտ՝ հակառակը. կրկին ակնհայտ են ընդունվող որոշումների համար պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»,-ասել է նա։



