Ուկրաինացի պաշտոնյաները ցանկանում են «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի դեմ Վրաստանում, երեքշաբթի ասել է վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկներով մեքենայի հայտնաբերման դեպքը։
«Երբ ինչ-որ մեկը փորձում է երկրի ներսում և դրսում Վրաստանը վերածել Ռուսաստանի թիրախի, սա լուրջ երևույթ է և տագնապալի փաստ, սա ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ բացահայտ ասում էին Ուկրաինայի պաշտոնյաները, իհավանաբար հիմա էլ են ցանկանում՝ Վրաստանում բացել «երկրորդ ճակատ:
Այն, ինչ մենք լսեցինք Պետական անվտանգության ծառայությունից, այս ամենի ևս մեկ հաստատումն է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Երկուշաբթի օրը Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է վեց պայթուցիկ սարքերով բեռի հայտնաբերման մասին, որը Օդեսայից տեղափոխվելու էր Վորոնեժ։



