Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է «օրենքով գող» Գելա Ջոջուային, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գելա «թբիլիսցի»։
Նրան բռնել են քրեական ոստիկանության աշխատակիցները։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նշվել է, որ Գելա Ջոջուան եկել է տեսնելու աղջկան՝ ММА մարտիկ Լիանա Ջոջուային։ Հյատնի չէ, թե ինչպես է նա հատել սահմանը կամ որ անցակետով է մտել Վրաստան։
Նրան քանիցս ձերբակալել են Ուկրաինայում։ Մեղադրել են ինչպես գողական աշխարհին, այնպես էլ հանցավոր խմբավորման ղեկավարությանը պատկանելու մեջ։
Հետաքննությունն սկսվել է երկու հոդվածներով՝ 236 եւ 260. հրազենի, զինամթերքի անօրինական ձեռքբերում, պահպանում եւ կրում եւ թմրանյութերի անօրինական ձեռքբերում։
Formula-ն տեղեկացրել է, որ «օրենքով գողը» բռնվել է իր ընկերոջ՝ Ալեկո Կվաչաձեի (նախկին պետծառայող, որն ավելի վաղ ղեկավարել է «Թբիլսերվիսը») տանը Օրթաճալայում։