Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. Զելենսկին՝ Պո...

Ողջախոհ մարդը նման բան չէր ասի. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ «տեխնոլոգիական մենամարտ» անցկացնելու երեկվա առաջարկը:

«Դուք կարծում եք, որ սա ադեկվա՞տ մարդ է, պարզապես տականքներ են», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ արձագանքելով ՌԴ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերին։

ՌԴ նախագահն Արևմուտքին առաջարկել էր «տեխնոլոգիական մենամարտ» անցկացնել՝ Կիևում թիրախ ընտրել, այնտեղ կենտրոնացնել ՀՕՊ բոլոր ուժերը, ինչից հետո ՌԴ-ն թիրախին կհարվածի «Օրեշնիկ» հրթիռով:

«Մենք պատրաստ ենք նման փորձի»,- ասել էր ՌԴ նախագահը։