Ողբերգական դեպք՝ Երևանում․ մայրը հայտնել է, ո...

Ոստիկանությունում Բելլա Բ․-ն հայտնել է, որ իր 57-ամյա դուստրը, ունենալով օնկոլոգիական հիվանդություն, բուժում է ստացել Տիգրան Մեծ 12 հասցեում գործող «Հու Ֆու» գրասենյակում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կինը քննիչներին հայտնել է, որ  բուժման ընթացքում սխալ դեղորայքով բուժման հետևանքով  դստեր՝ Լիդիա Խ․-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է և 2024թ.-ին հունիսի 30-ին դուստրը մահացել է:

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։