Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնա...

Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Գայանե Կ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հատվածի հետքեր և պարանոցը կտրած է: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված հանցանքը կատարելու կասկածանքով որոնում են մահացածի 26-ամյա որդուն: