Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացր...

Ոստիկանությունն այսօր ստուգումներ է իրականացրել Փարաքար խոշորացված համայնքում՝ տներում և համայնքներ մուտք գործող մեքենաներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

«Վերջին սպանություններով պայմանավորված՝ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քննչական կոմիտեի գործընկերների հետ 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել»,- ասացին ՆԳՆ-ից։