Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաի...

Նիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայում ուսումնական ենթակառուցվածքների զարգացման համար՝ ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման կարողություններն ավելացնելու նպատակով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Դիլան Յեշիլգեզ Զեգերիուսը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր մենք կհայտարարենք այն մասին, և դա միջոցների նոր հատկացում է, որ 10 միլիոն եվրո ենք հատկացնում Ուկրաինայում ուսումնական ենթակառուցվածքների համար», - նախարարն ասել է ԵՄ երկրների պաշտպանության նախարարների նիստի սկսվելուց առաջ։

Նա հիշեցրել է, որ Նիդեռլանդները դաշնակիցների հետ միասին մինչև այժմ վերապատրաստել է գրեթե 100 000 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ եվրոպական նախաձեռնությունների շրջանակներում։

Հունիսին Նիդեռլանդներն ավարտել է իր մասնակցությունը ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման «Interflex» բրիտանական ծրագրին։ Ուսուցումն անցկացրել են 14 երկրի ռազմական հրահանգիչներ, իսկ համակարգումն իրականացրել է Մեծ Բրիտանիան։