Ոստիկանության բաժանմունքում մերկ տղամարդու մա...

Ոստիկանության բաժանմունքներից մեկում մերկ տղամարդու մասնակցութամբ տեսանյութն արված է նախորդ տարվա սեպտեմբերին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

«Խոշանգման որևէ դեպք առկա չէ։ Այն տեսանյութը, որը դուք հիշատակում եք, դա տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել։ Եվ հենց այդ վիճակով էլ ինքը եկել էր ոստիկանություն։ Ինքը եկել էր և փորձում էր ոստիկանության բաժնում որոշակի անհամաչափ գործողություններ կատարել: Չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից որևէ կադրեր ներկայացվեն, իբրև ՀՀ ոստիկանության որևէ ստորաբաժանումում տեղի ունեցած իրողություն։»,- ասաց Ֆիդանյանը։