
Ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարն արդեն երկու շաբաթ է ակտիվ փուլում է։ Այս ընթացքում հազարավոր ոստիկաններ իրենց ծառայությունն են իրականացնում Երևանի փողոցներում։ Երկու շաբաթ անց ոստիկանական ուժերը բավական հոգնած են ու շատերն արդեն սկսկել են դժգոհել։
Ոստիկանների շարքերում վերջին օրերին դժգոհությունը հատկապես տարածվել է, քանի որ դեռևս չեն ստացել խոստացված պարգևավճարները։ Սկզբում նրանց վստահեցրել են, որ բողոքի ակցիաները երկու երեք օր կտևի, իսկ հետո իրենք կվերադառնան իրենց բնականոն ծառայությանը և կստանան մեծ պարգևավճարներ։ Անցել է արդեն երկու շաբաթ, բայց ոչ բողոքի ալիքն է մարել, ոչ էլ ոստիկանության ծառայողները ստացել են խոստացված պարգևավճարը։
Ոստիկանության աշխատակիցների դժգոհությունը մեծացել է հատկապես այն բանից հետո, երբ իմացել են, որ կան աշխատակցիներ, որոնք այնուամենայնիվ պարգևավճար ստացել են։