«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ վարչության նախօրեի նիստին «հարցաքննվելու» հերթը Նիկոլ Փաշինյանինն է եղել: Հիշեցնենք, որ վարչությունը «քասթինգ» է անցկացնում` պատգամավորության թեկնածու առաջադրվածներին հարցաքննում է, կենսագրությունն է ուսումնասիրում եւ քվեարկությամբ որոշում է` ներկայացնե՞լ տվյալ անձի թեկնածությունը ՔՊ համաժողովին, թե՞ ոչ:
Փաշինյանը, մեր տեղեկություններով, մի սրտառուչ, էմոցիոնալ ելույթ է ունեցել, որպեսզի «հիմնավորի» իր առաջադրումը: Ասել է, որ ինքը տակավին 2018-ից առաջ սկսել է պայքար, որը դեռ ավարտին չի հասցրել եւ որպեսզի ավարտին հասցնի` հասնի իր առաջ դրած նպատակին, այդ պայքարի ճակատագիրն իրենից կախված չէ, եւ եթե թիմը, այս դեպքում` վարչությունը, որոշի մերժել իրեն, ապա ինքը չի կարող շարունակել իր պայքարը` կհեռանա։ Փորձել է շոյել կուսակիցների ինքնասիրությունը, թե ձեզնից է կախված իմ ճակատագիրը: Գուցե նաեւ կասկածներ է ունեցել, որ վարչությունը կարող է քվեարկությամբ իր թեկնածությունը չհաստատել:
Բանն այն է, որ թեկնածուներին հարցաքննելուց հետո վարչության անդամներն առանց թեկնածուի ներկայության են քվեարկում: Փաշինյանը ելույթ ունենալուց հետո դուրս է եկել սենյակից, իսկ վարչությունը միաձայն կողմ է քվեարկել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ ՝ 18. 12․ 25 թ



