Կա խնդիր ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը և դրա...

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն իրականացնել պառակտությունների և ներքին կոնֆլիկտներ հրահրելու միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սա իշխանության ավանդական գիծն է, որն արտահայտիչ դրսևորում ունեցել է 2018-ին ու դրան հաջորդած լարված շրջափուլերում:

Այս մոտեցման հետևանքը պատերազմում Հայաստանի պարտություն էր, Արցախի հանձնումը, պետականության թուլացումն ու ՀՀ կախյալ կարգավիճակի ձեռք բերումը:

Սակայն այս իշխանության թիվ մեկ խնդիրը ո´չ հասարակական անվտանգությունն է, ո´չ էլ ինքնիշխանըթյունն ու տարածքային ամբողջությունը:

Կա խնդիր ԱՄԵՆ ԳՆՈՎ պահել իշխանությունը և դրա համար ամեն ինչ զոհաբերվում է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վայելում է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունն ու սատարումը և դա իր վճռորոշ նշանակությունը կդրսևորի»,-գրել է Աբրահամյանը։