Վենեսուելան պիտի ԱՄՆ-ին վերադարձնի ամբողջ նավ...

Այսօր ես հրամայում եմ դեպի Վենեսուելա և Վենեսուելայից եկող բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթատարների լիակատար և ամբողջական շրջափակում, հայտարարել է ԱՄՆ նախագահն «Truth Social» սոցիալական ցանցի էջում գրառման մեջ։

Վենեսուելայի կառավարությունը պատասխանել է Թրամփի շրջափակման որոշմանը և անվանել այն լիովին իռացիոնալ և առևտրի ու նավարկության ազատության խախտում։

«Վենեսուելան պիտի ԱՄՆ-ին վերադարձնի ամբողջ նավթը, տարածքը և ակտիվները, որոնք նրանք գորղացել են մեզանից: Մադուրոյի ապօրինի ռեժիմն այդ նավթահանքերն օգտագործում է՝ ֆինանսավորելու ահաբեկչությունը, թմրանյութերի մաքսանենգությունը, մարդկային թրաֆիքինգը, ինչի համար Վենեսուելային ճանաճել ենք որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն», - գրել է Թրամփը: