Ադրբեջանական հատուկ ծառայությունները մոլորեցն...

ԶԼՄ-ները գրել էին, որ Սամվել Շահրամանյանի հարցաքննությունից հետո գուցե նրան մեղադրանք առաջադրվի, կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։ 

Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում է․ նրան կրկին հարցաքննում են։

Շահրամանյանին հարցաքննում են արցախյան 44-օրյա պատերազմի քրեական վարույթով, Արցախի անկման և Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբում ՀՀ-ին որոշակի չափով վնաս պատճառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ տեղ գտած հայտարարությունների հիման վրա։ Ի դեպ, այս վարույթով Արցախի նախագահը մի քանի անգամ հարցաքննվել է։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան։

«Արցախի Հանրապետության նախագահն այս քրեական վարույթով ընդամենը վկայի դատավարական կարգավիճակ ունի, բայց հաշվի առնելով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները, դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչության խուզարկությունը` ամեն ինչ էլ սպասելի է (նկատի ունի կալանքի միջնորդություն ներկայացնելը. խմբ․)»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Փաստաբանը նշեց՝ 2025 թվականի հունիս-հուլիս ժամանակահատվածում Սամվել Շահրամանյանն այս վարույթի շրջանակում 12 անգամ ինտենսիվ հարցաքննվել է ու ներկայացրել իրեն հայտնի բոլոր տեղեկությունները։