Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է...

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մի շարք հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է Kurier հրատարակությունը:

Այսպիսով, չորրորդ մահը հաստատվում է․ զոհը կին է։ Հրաձգության հետևանքով 17 տուժածները շարունակում են մնալ հիվանդանոցներում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքերով՝ հարձակվողներից մեկը սպանվել է. նրանց թիվը կարող է լինել մինչև 4:

Հիշեցնենք, որ Վիեննայի կենտրոնում նախօրեին միաժամանակ մի քանի զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձինք հարձակվել են սինագոգի, ռեստորանի և հրեական կենտրոնի վրա: