Իրանը մտադիր չէ նահանջել իր պահանջներից, որոնք ներկայացվում են ամերիկյան կողմին՝ հակամարտության կարգավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք խոնարհվի որևէ ուժի առաջ և հանուն հարմարավետության չենք զոհաբերի մեր երկրի արժանապատվությունը: Մենք պատվով ենք վարում բանակցությունները և չենք պատրաստվում նահանջել»,- ասել է Փեզեշքիանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած նոր առաջարկ, որտեղ շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման ու վստահության ամրապնդման միջոցառումների վրա։



