Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնա...

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում գլուխդ չեն կոտրել» արտահայտությանը։

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատաասխան Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել՝ ասելով․

«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներՍերժին էլ եմ կզացնելու, Ռոբին էլ, կալուգացուն էլ»։