«Երբ երկրի ղեկավարը մի մարդ է, ով կզել է Ալիևի դեմը, Ալիևի տուզիկը, համաբալն ա դառել ու երկրի ներսում հոխորտում է հորս վրա, մի մարդու, ումից թուրքերն են կզել՝ խղճահարություն էլ չէ, զզվանք է առաջացնում այս ամենը»,- «Արմլուր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա այն հայտարարությանը, որ «եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք․․․»։
«Չգիտեմ, ինչքան ատելություն կա էս մարդու մեջ մեր ժողովրդի նկատմամբ։ Հայրս ճիշտ էր, երբ ասում էր, որ կարևոր է, որ երկրի ղեկավարի պաշտոնն ունեցող մարդը նաև փսիխոզի թեստ հանձնի, ու այսօր Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ դա անհրաժեշտություն է, որովհետև մենք չենք կարող մեզ թույլ տալ երկրի ղեկին ունենալ նման անհավասարակշիռ, աննորմալ ինչ որ մարդու»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ հղումով:



