Փաշինյանը սկսել է 2021-ի նույն տինտիրիտները,...

Փորձում են նորից սեպ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների մեջ, այդ բևեռացումը միայն իրենց է ձեռնտու։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին ու Փաշինյանի արձագանքին։

Ինչ վերաբերում է   Փաշինյանի և այսօր մի կնոջ միջև տեղի ունեցած բանավեճին, Մարուքյանն ասաց. «Կնոջ հետ է բանավիճել ու ասել՝ կկզցնեմ սրան, նրան։ Դիմում եմ մեր ժողովրդին. 2021 թվականի նույն խաղերը, Կիրովականի լեզվով ասած՝ տինտիրիտները Փաշինյանը սկսել է, տեղը նեղն է։  Լրիվ նախընտրական քարոզչական թատրոն է։ Այս սրացումներն ուղղակի թատրոնի հատվածն են։ Ժողովուրդ, սրան չտրվեք, 2021-ի կրկնությունը չլինի»։