Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում շարունակում է անդրադառնալ ավերիչ երկրաշարժի թեմային:
Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված քննադատական գրառումներ է անում Twitter-ում։
Մեկ այլ գրառման մեջ նա գրել էր, որ Էրդողանը սարսափելի տառապանքներ ապրող մարդկանց նայելիս մի՞թե չի տեսնում իր զավակին, մորը, հորը և թանկագին մարդկանց։ Ո՛չ, նրանց տեսնում է որպես քվե ապահովող առարկաներ։
«Մենք՝ 85 մլն մարդիկս, և դու տարբեր աշխարհների մարդիկ ենք, դու մոռացել ես մարդկությունը։ Վերջապես իջի՛ր էս ժողովրդի վզից»,- եզրափակել էր Դեմիրթաշը։



