Ռուսական կողմին հայտնի չէ ուկրաինական հակամարտության ավարտի հարցով Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ-ին արված առաջարկների մասին, ամերիկացիները ոչինչ չեն փոխանցել Մոսկվային դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ո՛չ», — ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը դիվանագիտական խողովակներով ռուսական կողմին փոխանցե՞լ է Վլադիմիր Զելենսկու առաջարկները ուկրաինական հակամարտության ավարտի հարցով։



