Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել...

Վերաքննիչ դատարանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է: Խափանման միջոց է ընտրվել` տնային կալանքը` երկու ամսով։

Հիշեցնենք՝ գնդապետ Էդիկ Մալոյանը 2 ամսով կալանավորվել էր։ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալին մեղադրում են քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելը) և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելը)։

Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից է։