«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից «Իրական Հայաստանի» մասին։ Այսպես, կոնցեպտ կա՝ «Իրական Հայաստան», որտեղ, եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է, կոմպյուտերային լեզվով ասած, ֆորմատ անել այսպես հիշողությունը՝ ամեն ինչ, անցյալը, ինքնությունը և այսպես զրոյից սկսել կերտել մի նոր հասարակություն՝ նոր արժեքներով։
Օրինակ՝ ի՞նչ է ինձ համար «Իրական Հայաստանը»։ Առաջին հերթին «Իրական Հայաստանը» ինձ համար սկսվում է քարտեզից, քարտեզի վրա մեր դիրքից, որտեղ ենք մենք գտնվում, որովհետև սա այն բանն է, որն իսկապես չենք կարող փոխել։
Այս դիրքը, որը մենք ունեցել ենք, իհարկե, եղել է շատ ավելի մեծ, գոնե հայկական վերահսկողության տակ ավելի մեծ դիրքեր ենք ունեցել, ու ձեր իշխանության ժամանակ սա փոքրացել է, ու վերջը մի տեսակ դժվար է երևում։
Հիմա այս դիրքից կախված՝ մենք ունենք թե՛ որոշակի առավելություններ, թե՛ ռիսկեր։
Թուրքիա կա, Ադրբեջան կա։ Ադրբեջանը, գիտեք, շատ էստեղ խոսվել է նաև այդ զավթողական խոսույթը՝ «Արևմտյան Ադրբեջան» և մնացածը, ու սա ռիսկեր է։
Կա Թուրքիան, ով ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։ Սա ռիսկ է, իհարկե, ռիսկ է։
Այս ամեն ինչի հետ մենք պետք է հաշվի նստենք ու չենք կարող գլուխներս ջայլամի պես մտցնել գետնի տակ, ու ասել՝ չկա այս ամեն ինչը։ Սա կա, ու սա շարունակվելու է։ Սա շարունակվելու է, ու սրա դիմացն առնելու ի՞նչ ճանապարհներ կան, կամ ինչպես է եղել և ինչպես կարող է լինել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



