Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում։ Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այն առաջարկների մանրամասները, որոնք իբր Կիևի կողմից փոխանցվել են Վաշինգտոնին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ռուսական կողմին հայտնի չէ ուկրաինական հակամարտության ավարտի հարցով Զելենսկու՝ ԱՄՆ-ին արված առաջարկների մասին, ամերիկացիները ոչինչ չեն փոխանցել Մոսկվային դիվանագիտական խողովակներով։



