Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 4829-ի։ Այս մասին հուլիսի 15-ին հայտարարել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
«Զոհվել է 4829 մարդ, տուժել՝ 16740-ը, փրկվել՝ 6462-ը», - ասվում է Telegram-ալիքում հրապարակված գրառման մեջ։
Նշվում է, որ օգնություն է ցուցաբերվել 128324 ընտանիքի, 17907 քաղաքացի մնացել է անօթևան։ Բացի այդ, 106 ժամանակավոր ճամբարներում տեղավորվել է 20857 մարդ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է 30989 զինծառայող և 31315 կամավոր, ինչպես նաև 2408 միջազգային փրկարար։ Բժշկական օգնություն է ստացել 34872 պացիենտ։
Ռոդրիգեսի խոսքով՝ տուժածներին տրամադրվել է ավելի քան 10 հազար տոննա սննդամթերք և ավելի քան 24 մլն լիտր ջուր։ Արձանագրվել է 1284 հետցնցում։



