
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատասխանել է Գայանայի հետ կապված տարածքային հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի սպառնալիքներին: Այս մասին հայտնում է VTV-ն։
Մադուրոն նշել է, որ Վենեսուելան ձգտում է ժողովրդավարության։ Նրա կարծիքով՝ Ռուբիոն «ապուշ» է, իսկ Կարակասը չի ծրագրում ուշադրություն դարձնել ԱՄՆ պետքարտուղարի սպառնալիքներին։
Վենեսուելայի նախագահն ընդգծել է, որ երկիրը «վտանգված չէ, քանի որ այն ազատագրողների ծննդավայրն է և Սիմոն Բոլիվարի ծննդավայրը»։
Մադուրոն այսպես է մեկնաբանել Ռուբիոյի նախազգուշացումը, որ Վենեսուելայի կողմից Գայանայի դեմ հնարավոր ուժային գործողությունները «շատ մեծ սխալ կլինեն»։
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ վենեսուելացի ընդդիմադիր առաջնորդները միլիարդավոր դոլարներ են ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID):
Պետության ղեկավարը հետաքրքրվել է, թե ամերիկյան կազմակերպությունը որքան գումար կարող էր տալ Խուան Գուայդոյին, ով նախկինում իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ, իսկ հետո փախել Կոլումբիա։ Մադուրոյի խոսքով՝ ընդդիմության առաջնորդին տրվել է ավելի քան 5 միլիարդ դոլար։