Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր...

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Այս մասին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։