Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Արալեզ գյուղում, «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։