Վազգեն Մանուկյանի գործը դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ, այս մասին Politik.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե և հարցաքննվել:



