Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյ...
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է, որ մահացածը, ով, ըստ նախնական տեղեկությունների, կամրջից նետվելով ինքնասպանություն է գործել, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Յասեր Ջ․-ն է։